Որքա՞ն ճարպ պետք է ունենա գրավիչ կինը

Որքա՞ն ճարպ պետք է ունենա գրավիչ կինը
Փետրվար 17 22:32 2018

Բրիտանական Աբերդինի համալսարանի գիտնականները Չինաստանի գիտությունների ակադեմիայի գենետիկների և կենսաբանների հետ փորձել են պարզել՝ արդյոք փոխադարձ կապ կա՞ մարմնի ծավալների և նրա միջև, թե տղամարդիկ կնոջը որքան գրավիչ են համարում: Հետազոտության արդյունքները հրապարակվել են PeerJ ամսագրում:
Շատ գիտնականներ կարծում են, որ մենք գնահատում ենք հակառակ սեռի ֆիզիկական գրավչությունը՝ ելնելով նրա մարմնի ամենատարբեր պարամետրերից: Շատ կարևոր է մարմնի զանգվածի ինդեքսը, ինչն էվոլյուցիոն հիմնավորում ունի: Այսօր բոլորը գիտեն, որ գիրությունը հաճախ հանգեցնում է քրոնիկ հիվանդությունների, դիաբետի, սրտի հիվանդությունների մեծ ռիսկի, ավելի ցածր ծնելիության: Այդ պատճառով գեր մարդիկ առողջ ապրելակերպի համընդհանուր ժամանակաշրջանում սկսել են պակաս գրավիչ համարել:
Աբերդինի համալսարանի պրոֆեսոր Ջոն Սփիքմենի գլխավորած հետազոտության շրջանակներում գիտնականնոերը փորձել են պարզել՝ կա՞ արդյոք ավելորդ քաշի աստիճան, որը հակառակ սեռի ներկայացուցիչներին առավել գրավիչ է թվում:

Գիտնականները նախ կազմել են մաթեմատիկական մոդել, որը հաշվի է առել ճարպակալման մակարդակի և մահվան ռիսկերի, նաև ճարպակալման և երեխա ունենալու հնարավորության հարաբերակցությունը: Այդ մոդելը ցույց է տվել, որ տղամարդիկ մարմնի զանգվածի 24-24,8 ինդեքսով կանանց կընկալեն որպես ֆիզիկապես առավել գրավիչ:
Հետո հետազոտողները հրավիրել են 1300 կամավորի Մեծ Բրիտանիայից և 9 այլ երկրներից: Մասնակիցներին 21 լուսանկար է ցույց տրվել, որոնցում պատկերված են եղել ճարպակալման տարբեր մակարդակով կանայք: Մասնակիցները նրանց պետք է դասակարգեին գրավչության աճման կարգով:
Ֆիզիկական գրավչության վարկանշային ցուցակը մոտավորապես նույնն է եղել բոլոր ազգերի դեպքում: Մոտ 19 մարմնի զանգվածի ինդեքսով բարեկազմ աղջիկները գնահատվել են որպես առավել հաճելին աչքի համար: Որքան գեր են եղել ցուցադրված մասնակիցները, այնքան պակաս գրավիչ են թվացել հարցվածներին: Դա արմատապես հակադրվել է մաթեմատիկական մոդելի կանխատեսմանը, որը վկայել է, որ ամենագրավիչ մարմնի զանգվածի ինդեքսը պետք է լինի 24-24,8:
Պարզվել է՝ տղամարդիկ մտածել են, որ կինը որքան գեր է եղել, այնքան ավելի մեծ է:

loading...