Պոգբան մտադիր չէ հեռանալ Մանչեսթեր Յունայթեդից

Պոգբան մտադիր չէ հեռանալ Մանչեսթեր Յունայթեդից
Փետրվար 17 21:41 2018

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան առաջիկա տարիներին մտադիր չէ փոխել ակումբը,- հաղորդում է Sky Sports-ը:

Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը վստահեցրել է իր ընկերներին, որ առաջիկայում չի պատրաստվում հեռանալ Մանչեսթերից: Կիսապաշտպանը մտադիր է անտեսել գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ ունեցած տարաձայնությունները և աշխատել հանուն ակումբի:

Իր հերթին Մոուրինյուն Պոգբային համարում է իր ծրագրերի անբաժանելի մասը: