Մոռացեք սպիների մասին. հեռացրեք դրանք այս բնական միջոցների օգնությամբ


Մոռացեք սպիների մասին. հեռացրեք դրանք այս բնական միջոցների օգնությամբ
Փետրվար 17 21:16 2018

Մաշկի վրա կարող են առաջանալ սպիներ տարբեր բաների հետևանքով՝ վնասվածքների, վիրահատությունների, այրվածքների և ներարկումների: Այդ սպիները մնում են ողջ կյանքի ընթացքում և առաջացնում են մարդկանց մոտ էմոցիոնալ, երբեմն նաև ֆիզիկական անհարմարություններ:

Այսօր ձեզ կպատմենք, թե ինչպես կարելի է ազատվել սպիներից (նոր առաջացած, որոնք դեռ սկզբնական շրջանում են գտնվում) բնական միջոցների օգնությամբ:
Ինչպե՞ս հեռացնել սպիները

1 Կիտրոնի հյութ


C վիտամինով հարուստ կիտրոնի հյութը պետք է քսել սպիի վրա: Դա կօգնի կանխել գերաճման գործընթացը, կթուլացնի և ավելի բաց գույն կհաղորդի մաշկին: Օգտագործեք կիտրոնի հյութն ամեն օր՝ մինչ արդյունքը տեսնեք:

2 Ալոե

 

Սա հիանալի միջոցի է նոր մաշկի առաջացման համար: Ալոեի հյութի մեջ կա մեծ քանակությամբ C և E վիտամիններ, որոնք հակաօքսիդանտներ են հանդիսանում, երիտասարդացնում և բուժում են մաշկը:

3 Ասպիրին

Ասպիրինի երկու հաբ փոշիացրեք, ավելացրեք մեկ կաթիլ ջուր, որպեսզի խիտ մածուկ դառնա: Քսեք սպիի վրա: Երբ մածուկը չորանա, լվացեք ջրով: Կրկնեք այս գործողությունն ամեն օր:

4 Մեղր

Մեղրը սնուցում է մաշկը վիտամիններով, հանքային նյութերով և հակաօքսիդանտներով: Այն խոնավեցնում է սպին, կանխում է մաշկի կոշտացումն ու մուգ գույնի առաջանալը: Մեղրը նաև նպաստում է մաշկի նոր բջիջների առաջացմանը:

5 Խնձորի քացախ

 

Սա նույնպես փոքրացնում և բաց գույն է հաղորդում սպիներին: Օրական մի քանի անգամ քացախ քսեք սպիի հատվածին:

6 Սխտորի յուղ

Այն կարելի է քսել սովորական սպիների վրա, որպեսզի հետագայում դրանք ավելի չխորանան: Եթե չկարողանաք գտնել այս յուղը, օգտագործեք սխտորից պատրաստված շիլա: