10 ոսկե կանոն միշտ անթերի տեսք ունենալու համար


10 ոսկե կանոն միշտ անթերի տեսք ունենալու համար
Փետրվար 17 19:54 2018

Արտաքին տեսքը կարող է շատ բան ասել կնոջ ֆիզիկական և հոգեկան առողջության մասին: Ինչպե՞ս կարելի է միշտ անթերի տեսք ունենալ:


1. Գեղեցկությունը ներսից է սկսվում
Բավական է նայել մի քանի ժամ առաջ ճյուղից պոկված խնձորին՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում մեր մաշկի հետ: Խնձորը գեղեցիկ է արտաքուստ, սակայն որոշ ժամանակ անց այն սկսում է ներսից փչանալ: Այդպես էլ մեր մաշկը… գեղեցիկ է դրսից, սակայն ներսից այն չէ: Պետք չէ մեղքը բարդել քսուքի վրա՝ մտածելով, թե այն անհրաժեշտ ազդեցությունը չի թողնում: Մտածեք՝ արդյոք օրվա ընթացքում բավականաչափ հեղուկ օգտագործո՞ւմ եք: Մարդ օրական պետք է խմի 2 լիտր հեղուկ:
2. Շարժումը կյանք է
Հնարավո՞ր է արդյոք վնասակար նյութերը օրգանիզմից հեռացնել կոսմետիկ միջոցներով: Իսկ ահա քրտինքը դա կարող է անել: Ամիսը մեկ անգամ շոգեբաղնիք հաճախելը մաքրում է ներսից: Անհրաժեշտ է ֆիզիկական վարժություններ կատարել, որոնք կօգնեն թարմ և գեղեցիկ տեսք ունենալ առանց կոսմետիկ միջոցների:
3. Մրգերը վիտամինների հիմնական աղբյուրն են
Ամառը ստամոքսին հանգիստ պարգևելու հիանալի ժամանակ է: Սեզոնային մրգերը կարող են փոխարինել հագեցած ճաշին և ընթրիքին: Իսկ տարվա մնացած եղանակներին շոկոլադը և թխվածքաբլիթները հաճախ փոխարինեք չրերով և ընկուզեղենով:
4. Մերսում
Մերսումը շատ օգտակար է: Եթե հնարավորություն չունեք այն վայելելու Շրի-Լանկայի կամ Մարոկկոյի հանգստյան վայրերում, ապա կարող եք դա անել տեղական լողափերին կամ մերսման սրահներում:
5. Հարթությունը գեղեցկության գրավականն է
Գեղեցկության գլխավոր կանոններից մեկը ժամանակին մազահանումն է: Իդեալական հարթ մաշկի գաղտնիքը անցանկալի մազերի հեռացումը չէ, այլ պրոցեդուրայից հետո դրա խոնավացումը: Լավ խոնավացրած մաշկը չի անհանգստացնի թեփոտությամբ, գրգռվածությամբ և կարմրությամբ:
Մեր ժամանակներում կոսմետիկ միջոցներ արտադրողները կանանց մաշկի փափկացնող միջոցների լայն ընտրանի են առաջարկում: Գելեր, փրփուրներ, լոսյոններ, քսուքներ. այս ամենը գեղեցիկ մաշկի համար պայքարի ձեր հիանալի դաշնակիցներն են:
6. Շատ կարևոր է պեդիկյուրը
Դուք սովորաբար պեդիկյուր ամիսը մե՞կ անգամ եք անում: Դա բավական չէ, քանի որ ոտնաթաթերի մաշկն ավելի արագ է կոպտանում: Անհրաժեշտ է չմոռանալ՝ ամեն օր առավոտյան և երեկոյան պետք է խոնավացնել ոտնաթաթերի մաշկը:
7. Ազատվել ավելորդություններից
Մաշկի չորացած բջիջներ: Ամեն երկու օրը մեկ անհրաժեշտ է դրանցից ազատվել սկրաբով: Միայն այդ դեպքում մաշկը հարթ տեսք կունենա և կփայլի թարմությամբ:
8. Ձյունաճերմակ ժպիտ
Հնարավո՞ր է արդյոք գեղեցիկ տեսք ունենալ առանց գեղեցիկ ատամների: Ամեն օր մենք ատամների էմալը քայքայող սնունդ ենք ընդունում: Ինչպե՞ս պայքարել դրա դեմ: Անհրաժեշտ է այնպիսի մածուկ ձեռք բերել, որը կօգնի ազատվել ատամների դեղնությունից, ատամնափութից և լնդերի արնահոսությունից: Եվ, իհարկե, պետք չէ մոռանալ ժամանակին այցելել ատամնաբույժին:
9. Իդեալական մազեր
Մազերը գեղեցկության կարևոր գրավականն են: Որպեսզի մազերը ձեզ ուրախացնեն գեղեցկությամբ և առողջ տեսքով, հարկավոր է ամեն օր հոգ տանել դրանց մասին: Նախապատվությունը տվեք միայն այն միջոցներին, որոնք համապատասխանում են ձեզ: Չմոռանաք մազերի համար նախատեսված դիմակների և բնական բաղադրիչների մասին:
Իհարկե, հնարավոր չէ հրաժարվել մազերի ջերմային հարդարումից, սակայն որքան հնարավոր է՝ քիչ օգտագործեք ֆեն և մազերի արդուկ: Ավելի հաճախ սանրեք մազերը, քանի որ այն համարվում է մազերի մերսում, խթանում է արյան շրջանառությանը:
10. Վառ գույները լավ տրամադրության գրավականն են
Ձեր զգեստապահարանում գերակայում են մռայլ գույնե՞րը: Անհրաժեշտ է շտապ գնումների գնալ: Վառ հագուստը շրջապատի ուշադրությունը կհրավիրի ձեզ վրա և կբարձրացնի տրամադրությունը: Ինչպես հայտնի է, բարձր տրամադրությունը դեպի գեղեցկություն և առողջություն տանող ամենակարճ ճանապարհն է: