Ադրբեջանը կիրառում է երկու ճանապարհ.Ալեքսանդր Իսկանդարյան


Ադրբեջանը կիրառում է երկու ճանապարհ.Ալեքսանդր Իսկանդարյան
Հունվար 10 13:24 2017

Ալիեւի համար Ղարաբաղի նկատմամբ ուշադրություն գրավելու միակ միջոցը կրակելն է: Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կովկասի ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա կարծիքով, մեծ հաշվով, դրա համար միայն երկու ճանապարհ կա. լոբբինգ (այսպես կոչված «խավիարային դիվանագիտություն») եւ ագրեսիա: Առաջին ճանապարհը չի օգնում եւ չի կարող օգնել: Երկրորդն այն է, ինչը նա կիրառում է: «Պատկերացրեք, որ մի առավոտ Ալիեւն արթնացել է եւ կարգադրել ընդհանրապես չկրակել: Այդ դեպքում միջազգային հանրությունը կուրախանա եւ հաստատապես Ղարաբաղի մասին կմոռանա: Աշխարհում մտահոգություններն առանց այն էլ քիչ չեն: Հետեւաբար՝ նա միայն կրակահերթերով է կարողանալու հակամարտության մասին եւ՛ աշխարհին, եւ՛ իր բնակչությանը հիշեցնել, որը 25 տարի շարունակ լսում է այն մասին, որ վաղն ամեն ինչ կփոխվի: Սա նրա ունեցած միակ միջոցն է»,- նշեց Իսկանդարյանը: