Նոր ընդվզում ԵՊՀ-ում. «Մի՛ կրճատեք արտասահմանյան գրականությունը» «Ժամանակ»

Նոր ընդվզում ԵՊՀ-ում. «Մի՛ կրճատեք արտասահմանյան գրականությունը»
«Ժամանակ»
Փետրվար 17 09:46 2018

«Ժամանակ» թերթը գրում է. «ԵՊՀ գիտխորհուրդը որոշել է, որ ԵՊՀ ռոմանոգերմանական բանասիրության ֆակուլտետում այլեւս կարիք չկա «Արտասահմանյան գրականություն» առարկան, որպես հիմնական առարկա, ուսումնասիրել յոթ կիսամյակում, մեկուկես կիսամյակն էլ բավարար է այն ուսումնասիրելու համար։

Առարկայական տեղաշարժերի զոհը, ըստ էության, ռոմանոգերմանական ֆակուլտետում կոնկրետ «Արտասահմանյան գրականության պատմությունն» է, որը միշտ դասավանդվել է լեզուներին զուգահեռ։

Ինչ է իրականում թաքնված այս կրճատման հետեւում. քանի որ այս տարի ուսանողների թվի կտրուկ նվազում կա, եւ ժամերը չեն բավարարում բոլորին, ռոմանոգերմանական ֆակուլտետի լեզվի ամբիոններն իրենց վրա են վերցրել ֆակուլտետի քաղաքականությունն ուղղորդելը եւ ռեկտորին ֆակուլտետի փոփոխության նոր նախագիծ են ներկայացրել։ Այսուհետ ֆակուլտետը կոչվելու է լեզուներ եւ հաղորդակցություն։ Ուսանողներն ընդվզում են։ Այս օրերին նրանք «Մի՛ կրճատեք արտասահմանյան գրականությունը» պահանջով թռուցիկներ են բաժանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում