Ինչպես է ի հայտ եկել հանրահայտ սիցիլիական մաֆիան

Ինչպես է ի հայտ եկել հանրահայտ սիցիլիական մաֆիան
Փետրվար 15 00:58 2018

Մեծ Բրիտանիայում՝ Բելֆասթում գտնվող Քվինսի համալսարանի մասնագետները Մանչեսթերի և Շվեյցարիայի Գոտեբորգի համալսարանների գործընկերների հետ միասին ուսումնասիրություններ են կատարել, որոնց արդյունքում եկել են եզրակացության, որ սիցիլիական մաֆիան ի հայտ է եկել «տնտեսական բումի» արդյունքում՝ կապված ցիտրուսային մրգերի աճող պահանջարկի հետ: Սիցիլիայում ամենախոշոր հանցավոր կազմակերպությունը կազմավորվել է 1870-ականներին և շուտով ներթափանցել է Իտալիայի և ԱՄՆ-ի տնտեսական և քաղաքական ոլորտներ: Տնտեսագետ Արքանջելո Դիկիոն գործընկերների հետ միասին կարծում է, որ հանցավոր խմբավորմանը իշխանության հասնել օգնել է բրիտանացի բժիշկ Ջեյմս Լինդը, ավելի կոնկրետ՝ 1747 թ. նրա կողմից արված հայտնագործությունը կանաչու և ցիտրուսների օգտակարության մասին ցրտահարության դեմ: Նարնջի և կիտրոնի մեծ պահանջարկը հանցավոր կազմակերպությանն օգնեց վերելք ապրել: 

Ըստ հետազոտողների՝ մաֆիան ստեղծվել է հենց այնտեղ, որտեղ արտադրողները նարնջի և կիտրոնի վաճառքից ստանում էին հավելյալ շահույթ: Ի սկզբանե դրա անդամները կարողանում էին ցիտրուսային պլանտացիաները պահպանել գողերից, ինչպես նաև միջնորդներ հանդիսանալ արտադրողների և արտահանողների միջև: Խորհրդարանական 1881-1886 և 1900 թվականների ուսումնասիրություններն օգտագործելով՝ գիտնականները հայտնաբերել են ցիտրուսների արտադրանքի և վաճառքի արդյունաբերությունում մաֆիայի ներկայության նշաններ:

Սիցիլիայի կլիման իդեալական է նարինջ և կիտրոն աճեցնելու համար: Ողջ տարվա ընթացքում այստեղ եղանակը տաք է և խոնավ՝ այս մրգերի հասունացման համար: Մրգերի վաճառքից ստացված շահույթը, ոստիկանության անհեռատեսությունը, բնակչության աղքատությունն ու քաղաքական անկայունությունը հանգեցրին նրան, որ արտադրողները սկսեցին մաֆիային դիմել իրենց բիզնեսը և մասնավոր սեփականությունը պաշտպանելու համար, ինչպես նաև գործնական համաձայնություններ կնքելու համար:

Հարկ է նշել, որ սիցիլական մաֆիան Սիցիլիայում գործում է XIX դարի սկզբից: Իսկ XX դարից սկսած այն վերածվել է միջազգային կազմակերպության և գործունեության հիմնական ուղղությունը դարձրել ավազակությունը:

Աղբյուր՝ BlogNews.am