Անուշադրության մի մատնեք. վիտամին E-ին անբավարար քանակի նշանները

Անուշադրության մի մատնեք. վիտամին E-ին անբավարար քանակի նշանները
Փետրվար 15 00:47 2018

Վիտամին E-ն անհրաժեշտ է օրգանիզմին բազմաթիվ գործառույթների համար, և դրա անբավարար քանակը կարող է վնասել։ Այն հագեցած է ամինաթթուներով, որոնք ամրացնում են իմունային համակարգը։ Fithacker.ru-ն գրում է, որ այս վիտամինը կարելի է ստանալ մթերքի միջոցով։

Վիտամին E-ի անբավարար քանակի դեպքում օրգանիզմում կարող են նկատվել որոշ նշաններ։ Դրանք անուշադրության մատնելը հետագայում կարող է հանգեցնել խնդիրների, հետևաբար՝ ուշադիր եղեք։ Երբ օրգանիզմին չի բավարարում այս վիտամինի մակարդակը, կարող են արտահայտվել հետևյալ նշանները.

դժվարություններ քայլելիս ու կողմնորոշվելիս
տեսողության խանգարումներ
մկանային ցավեր կամ թուլություն։
Վիտամին E-ի անբավարար քանակի դեպքում հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ. հավելումների օգտագործումը կարող է նշանակվել բացառապես նրա կողմից։ Հարկավոր է շտկել նաև սննդակարգը՝ դրանում ներառելով մթերք, որը մեծ քանակով վիտամին E է պարունակում։

Վիտամին E-ով հարուստ են.

ամբողջական հատիկավորները
ընդեղենն ու սերմերը, այդ թվում՝ նուշը, գետնանուշը, դրա յուղը, արևածաղկի սերմերը
մանգոն
կիվին
ձուն
բանջարեղենը
ձիթապտղի և արևածաղկի յուղերը։

Աղբյուր՝168.am