Ավտոմեքենաներն արգելափակվել են


Ավտոմեքենաներն արգելափակվել են
Փետրվար 14 23:39 2018

Փետրվաի 14-ին, ժամը 05:01-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Սարավան-Զանգեր հատվածում «Mercedes E190» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ առատ ձյան պատճառով արգելափակվել է ձյան շերտի մեջ:

Փրկարարներն «Mercedes E190» մակնիշի 74 VV 707 պետհամարանիշով ավտոմեքենան (1 ուղևոր) դուրս են բերել արգելափակումից:

***

Փետրվաի 14-ին, ժամը 01:10-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի «Չերեմուշկա» կոչվող հատվածում ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Wolsvagen Golf» մակնիշի 21 UO 085 պետհամարանիշով ավտոմեքենան: