Վալենտինի օրվա կապակցությամբ կինն ամուսնուն նվիրել է իր երիկամը


Վալենտինի օրվա կապակցությամբ կինն ամուսնուն նվիրել է իր երիկամը
Փետրվար 14 18:39 2018

Ավստրալիայի բնակչուհին Վալենտինի օրվա կապակցությամբ օրիգինալ նվեր է ստացել կնոջից՝ նրա երիկամը։ Դևիդ Սանտամարիայի մոտ 2005 թվականին հազվադեպ հիվանդություն է ախտորոշվել՝ IgA-նեֆրիտ: Անցած տարվա մարտին բժիշկները նախազգուշացրել են տղամարդուն, որ նրա երիկամային անբավարարությունը հասել է այն փուլին, որի ժամանակ պահանջվում է կամ երիկամի փոխպատվաստում, կամ դիալիզ:

Նշվում է, որ տղամարդու 40 տարվա կինը որոշել է օգնել նրան: Ինը ամիս շարունակ անալիզներ հանձնելուց հետո վիրահատությունը հաստատվել է: Փետրվարի 13-ին կնոջ երիկամներից մեկը հանվել և 20 րոպե անց փոխպատվաստվել է Դևիդին:

Տղամարդու խոսքով՝ իր համար բարդ է պատասխան նվեր ընտրել, սակայն նա հույս ունի ապաքինվելուց հետո արտերկիր մեկնել իր կնոջ հետ: