Պհենչհան 2018․ մեդալների հաշվարկն ու առաջատարները


Պհենչհան 2018․ մեդալների հաշվարկն ու առաջատարները
Փետրվար 14 21:00 2018

Պհենչհանում ընթացող 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի 5-րդ մրցութային օրը կիսատ էր, ուժեղ փոթորիկի պատճառով երկու մրցում տեղափոխվեց վաղը՝ փետրվարի 15-ին:

Ահա թե ինչպիսին է մեդալային հաշվարկը՝ այսօրվա դրությամբ։

Մեդալների քանակով առաջատարը կրկին Գերմանիան է՝ 12 մեդալ՝ 7 ոսկե, 2 արծաթե, 3 բրոնզե։

Երկրորդ հորիզոնական կրկին վերադարձել է Նիդեռլանդները՝ 11 մեդալով՝ 5 ոսկե, 4 արծաթե եւ երկու բրոնզե։

Երրորդը ԱՄՆ-ն է՝ 7 մեդալով՝ 4 ոսկե, 1 արծաթե եւ 2 բրոնզե։