Սերժ Սարգսյանը շնորհավորել է Սմբատ Լպուտյանին հոբելյանի կապակցությամբ


Սերժ Սարգսյանը շնորհավորել է Սմբատ Լպուտյանին հոբելյանի կապակցությամբ
Փետրվար 14 16:34 2018

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել շախմատիստ Սմբատ Լպուտյանին ծննդյան 60-րդ տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով նրան քաջառողջություն, երջանիկ կյանք, նորանոր նշանակալի հաջողություններ մասնագիտական և հասարակական գործունեության մեջ:

«Մեծ է Ձեր՝ Հայաստանի քառակի չեմպիոնի, Թուրինի համաշխարհային օլիմպիադայի հաղթողի վաստակը հայկական շախմատի զարգացման և հանրահռչակման գործում:

Որպես Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ՝ Դուք շնորհակալ և կարևոր աշխատանք եք ծավալում, որի արդյունքներն արդեն իսկ տեսանելի են»,-ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում: