Հայ խորհդարանականները Ռուսաստանի նախագահի ընտրություններին ակտիվ մասնակցություն կունենան դիտորդական առաքելություններում


Հայ խորհդարանականները Ռուսաստանի նախագահի ընտրություններին ակտիվ մասնակցություն կունենան դիտորդական առաքելություններում
Փետրվար 14 16:27 2018

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:

ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել Վյաչեսլավ Վոլոդինի՝ որպես ՀԱՊԿ ԽՎ նախագահ, կառույցի դերի բարձրացմանն ուղղված գործունեությունը: Խորհրդարանների ղեկավարները քննարկել են այս տարի ՀԱՊԿ ԽՎ միջոցառումները Երևանում և Սանկտ Պետերբուրգում անցկացնելու հարցը:

Անդրադառնալով Եվրասիական երկրների խորհրդարանների նախագահների խորհրդակցությունն անցկացնելու Ռուսաստանի առաջարկին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ այս հարթակն արդեն ապացուցել է իր կենսունակությունը՝ առանց խոչընդոտների երկխոսության հնարավորություն ստեղծելով: Նա վերահաստատել է խորհրդակցությունը 2020 թվականին Հայաստանում անցկացնելու հայկական կողմի պատրաստակամությունը:

Հանդպման ժամանակ Արա Բաբլոյանը իր մտահոգությունն է հայտնել Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) գործունեության առնչությամբ՝ նշելով, որ վերջինս, հեռանալով իր տնտեսական գործունեության էությունից, քաղաքականացվել է: Միաժամանակ ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը կարևորել է Եվրոպայի և Ասիայի երկրների խորհրդարանների միջև փոխշահավետ համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը:

Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ հայ խորհդարանականները Ռուսաստանի նախագահի առաջիկա ընտրությունում ՀԱՊԿ ԽՎ և ԱՊՀ ՄԽՎ շրջանակում ակտիվ մասնակցություն կունենան դիտորդական առաքելություններում:

Վյաչեսլավ Վոլոդինն իր հերթին ընդգծել է, որ երկու երկրների միջև կառուցողական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, խորհրդարանական կառույցները փոխգործակցում են, ընդլայնվում են մշակութային և կրթական կապերը: