Սամվել Կարապետյանը նոր օրակարգ է ձևակերպում


Սամվել Կարապետյանը նոր օրակարգ է ձևակերպում
Փետրվար 14 16:03 2018

Մենուա Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Մեծ բարերար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր կապիտալը» թույլատրություն է ստացել Շիրակի, Լոռիի և Տավուշի մարզերում նավթի և գազի որոնողական, երկրաբանական ուսումնասիրություններ անելու:Մի կողմից նման ուսումնասիրություն անելու համար պարոն Կարապետյանը միլիոնավոր դոլարներ է ներդնելու` զարկ տալով երկրաբանական հետազոտությունների զարգացմանը Հայաստանում, մյուս կողմից` բարերարը Հայաստանի շուրջ ձևավորելու է մեծ հետաքրքրություն համաշխարհային բիզնեսի էլիտայի մոտ և բոլորը շունչները պահած սպասելու են այն լուրին, թե Հայաստանի ընդերքը գազ կամ նավթ ունի, թե՝ ոչ: Հայաստանը շրջապատված է պետություններով, որոնք ունեն և՛ նավթ, և՛ գազ և չի բացառվում , որ ՍամվելԿարապետյանի հետևողական աշխատանքի արդյունքում պարզվի, որ մենք էլ ունենք...

Բայց այն փաստը, որ աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ տվյալ դեպքում հայազգի միլիարդատեր ՍամվելԿարապետյանը, սկսում է Հայաստանում գազի և նավթի որոնողական աշխատանքներ. արդեն իսկ լուրջ տնտեսական և քաղաքական քայլ է , որը բարձրացնելու է Հայաստանի միջազգային հեղինակությունը , իսկ եթե պարզվի, որ մենք նավթ կամ գազ ունենք. էլ մենք ոչ մի դարդ ու ցավ չենք ունենա...

Անձամբ ես շատ ուրախ եմ , որ մեծ բարերար Սամվել Կարապետյանն ու վարչապետ Կարեն Կարապետյանը Հայաստան են բերում նոր, խիզախ, ամբիցիոզ գաղափարներ ու ծրագրեր և իրենք էլ առանց վախենալու լծվում՝ այդ անիրականանալի թվացող երազանքները կյանքի կոչելու:

Վստահ եմ՝ զարգացող և մրցունակ Հայաստան կառուցելու միակ բանաձևը լուսավոր ,սկզբունքային և նպատակասլաց գործիչներով անիրականանալի թվացող երազանքների իրականացմամբ է հնարավոր: