Այսուհետ քաղաքացիները կարող են կենսաթոշակի և նպաստների համար դիմում ներկայացնել Սոցապ ծառայության ցանկացած տարածքային բաժին


Այսուհետ քաղաքացիները կարող են կենսաթոշակի և նպաստների համար դիմում ներկայացնել Սոցապ ծառայության ցանկացած տարածքային բաժին
Փետրվար 14 11:31 2018

Սոցիալական ապահովության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ սոցիալական ապահովության ոլորտում մեկնարկած բարեփոխումների շրջանակում այսուհետ ՀՀ քաղաքացին կարող է.

• Աշխատանքային կենսաթոշակի
• Երեխայի ծննդյան միանվագ նպաստի
• Խնամքի նպաստի
• Չաշխատող անձին մայրության նպաստի
• Ծերության նպաստի
• Հաշմանդամության նպաստի
• Կերակրողին կորցնելու դեպքում նպաստի

դիմումները ներկայացնել իրեն հարմար Սոցիալական ապահովության պետական ծառայության ցանկացած տարածքային բաժին՝ առանց մտահոգվելու իր հաշվառման վայր հասնելու մասին: