ՌԴ ԶՈւ ՀՌՇ հրամանատարն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն


ՌԴ ԶՈւ ՀՌՇ հրամանատարն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն
Փետրվար 14 15:20 2018

Հայաստանում եռօրյա այցով գտնվող ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանի զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը Ռուսաստանի զինուժի հարավային ռազմական շրջանի հրամանատարին ծանոթացրել են վերականգնողական կենտրոնի հնարավորություններին, ներկայացրել բուժսարքավորումները: