Արմեն Սարգսյանը՝ Արտակ Զեյնալյանի հետ միասին քաղհասարակությանը հանդիպելու մասին


Արմեն Սարգսյանը՝ Արտակ Զեյնալյանի հետ միասին քաղհասարակությանը հանդիպելու մասին
Փետրվար 14 15:13 2018

ՀՀԿ կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը լրջորեն կմտածի քաղաքացիական հասարակության հետ «Ելք» խմբակցության կողմից նախագահի թեկնածու առաջարկված Արտակ Զեյնալյանի հետ միասին հանդիպելու առաջարկի մասին:

«Ես լուրջ կմտածեմ դրա մասին եւ կհայտնեմ»,- այսօր՝ փետրվարի 14-ին, լրագրողների հետ զրույցում նշել է Արմեն Սարգսյանը՝ անդրադառնալով քաղաքացիական հասարակության շուրջ մեկ տասնյակ կազմակերպություններ առաջարկել էին ՀՀԿ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին եւ «Ելք» խմբակցության նախագահի թեկնածու Արտակ Զեյնալյանին միառժամանակ հանդիպել քաղաքացիական հասարակության հետ։