Ոստիկանությունում Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում


Ոստիկանությունում Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում
Փետրվար 14 15:03 2018

Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստում փետրվարի 13-ին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

Ավելի վաղ, Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության կին անդամների նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ տվյալների հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանը դիմել էր Գլխավոր դատախազին:

Ստացվել էր պարզաբանում այն մասին, որ արդեն իսկ իրականացվում է նյութերի նախապատրաստում Քրեական դատավարության օրենսգրքի շրջանակում: