23-ամյա երիտասարդը առևանգել և մասնատել է մեքենան

23-ամյա երիտասարդը առևանգել և մասնատել է մեքենան
Փետրվար 14 14:31 2018

Ոստիկանության Նոր-Նորքի բաժին դիմել է մի քաղաքացի և հայտել, որ Խուդյակովի փողոցում գտնվող գունավոր մետաղի ընդունման կետի մոտ կայանված իր «Օպել» մակնիշի ավտոմեքենան առևանգել են:

Փետրվարի 7-ին ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ Նոր-Նորքի բաժնի աշխատակիցները առևանգված մեքենան արագ հայտնաբերել են Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի 6-րդ փողոցում: «Օպել»-ը թալանված է վիճակում է եղել: Ոստիկանները նյութեր են նախապատրաստել միանգամից երկու հանցափաստի վերաբերյալ` ավտոառևանգում և գողություն:

Փետրվարի 9-ին ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ նշված հանցագործությունը կատարել է 23-ամյա Գրիգոր Հայրապետյանը: Բացատրական աշխատաքների շնորհիվ նա ներկայացել է Ոստիկանության Ավանի բաժանմունք: 23-ամյա երիտասարդը խոստովանել է կատարած հանցանքը և հայտնել, որ մեքենան առևանգել է պարզապես վարելու համար, բայց հետո որոշել է մեքենան մասնատել և վաճառել:

Նախաքննության ընթացքում ոստիկանները վերծանել են նաև մետաղների ընդունման կետի հարակից անվտանգության տեսախցիկի տեսագրությունը: Ձեռք է բերվել լրացուցիչ հիմնավոր ապացույց, որ մեքենան առևանգել է Գրիգոր Հայրապետյանը: Նախապատրաստված նյութերով փետրվարի 13-ին հարուցվել է երկու քրեական գործ և փոխանցվել նախաքննություն իրականացնող մարմին:

Քննությունը շարունակվում է: