Վարչապետի՝ փայլուն կրթություն ստացած, բայց ոչ քաղաքականացված փեսայի պատասխանները․ «Հրապարակ»

Վարչապետի՝ փայլուն կրթություն ստացած, բայց ոչ քաղաքականացված փեսայի պատասխանները․  «Հրապարակ»
Փետրվար 14 09:09 2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետի փայլուն կրթություն ստացած փեսան՝ Հայկ Հարությունյանը, ով էներգետիկայի նախարարի առաջին տեղակալն է, հարցերին պատասխանելու տեսակետից շատ «նուրբ» պաշտոնյա է։ Նա կարող է իր էներգիան սպառել արեւային էներգիայի մասին անվերջ խոսելով, բայց «1 կՎտ էներգիա» անգամ չի ներդնի պատասխանելու, օրինակ, քաղաքական հարցերին։

«Ինչպիսի՞ պատկերացում ունեք ապագա կառավարության վերաբերյալ»։ «Շնորհակալություն»։ «Չե՞ք պատասխանում քաղաքական հարցերի»։ «Ոչ»։ «Ինչո՞ւ»։ «Շատ պարզ»։ «Ո՞րն է պարզը»։ «Փոխնախարարը քաղաքական պաշտոն չէ․․․ դեռ»։ «Դեռ»-ը բավականին բազմիմաստ հնչեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում