160-ից ավելի կին, բոլորն էլ ցանկանում են նկարվել Սերժ Սարգսյանի հետ․ Ի՞նչ է սպասվում մարտի 3-ին․«Հրապարակ»

160-ից ավելի կին, բոլորն էլ ցանկանում են նկարվել Սերժ Սարգսյանի հետ․ Ի՞նչ է սպասվում մարտի 3-ին․«Հրապարակ»
Փետրվար 14 08:16 2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ նախագահական ընտրությունների հաջորդ օրը՝ մարտի 3-ին, ՀՀԿ կանանց խորհուրդը՝ Հերմինե Նաղդալյանի ղեկավարությամբ, Ծաղկաձորի սպորտբազայում կհանդիպի Սերժ Սարգսյանի հետ՝ կանանց մեկամսյակի առիթով։

Այս տարի տոնը կլինի ոչ այնքան ՀՀԿ-ական, Ղարաբաղից եւս կանայք կլինեն․ Արթուր Թովմասյանի եւ Աշոտ Ղուլյանի կուսակցության ներկայացուցիչներին ՀՀԿ կանանց խորհուրդը եւս հրավեր է ուղարկել։ «Սերժ Սարգսյանի հետ այդ հանդիպումները երբեք ռեգլամենտ չեն ունենում ու շատ երկար են տեւում․ ով ինչ ուզում՝ հարցնում է, նա համբերությամբ լսում ու մանրակրկիտ պատասխանում է»,- ասաց մեր աղբյուրը։

Սակայն դա ամենը չէ․ հանդիպումից հետո, նույն համբերատարությամբ, Սերժ Սարգսյանը նկարվում է բոլոր ցանկացողների հետ՝ հատ-հատ․ «Պատկերացնո՞ւմ եք՝ 160-ից ավելի կին, բոլորն էլ ցանկանում են նկարվել, մի հատ դժգոհություն չի հայտնում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում