Դիմակ՝ թարթիչների աճը խթանելու համար


Դիմակ՝ թարթիչների աճը խթանելու համար
Փետրվար 13 20:06 2018

Գեղեցիկ, խիտ և երկար թարթիչներ, ցավոք, ամենքին չէ, որ բնությունը պարգևում է։ Անգամ նրանց, ովքեր ունեն այդպիսի թարթիչներ, հուզում է այն հարցը, թե ինպե՞ս կարելի է արագացնել դրանց աճը։

Ներկայացնում ենք միջոց, որը խթանում է թարթիչների աճը։

Սնուցող դիմակի պատրաստման համար կպահանջվի 1 ճաշի գդալ գերչակի յուղ, 1 թեյի գդալ հալվեի հյութ և մի քանի կաթիլ А վիտամինի լուծույթ։

Դիմակի բաղադրիչները հարկ է լավ խառնել, մինչև ստացվի համասեռ զանգված։

Դիմակը թարթիչներին քսվում է բարակ վրձնով կամ բամբակով։

 

Գործողությունը կատարել երեկոյան՝ քնից 2-3 ժամ առաջ։ Քնից անմիջապես առաջ դիմակի մնացորդները թաթիչների վրայից հեռացրեք չոր բամբակով, որպեսզի առավոտյան կոպերն ուռած չլինեն։