Բուֆոնը կարող է վերադառնալ Իտալիայի հավաքական


Բուֆոնը կարող է վերադառնալ Իտալիայի հավաքական
Փետրվար 13 19:55 2018

Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը, որը հայտարարել էր Իտալիայի հավաքականի կազմում կարիերան ավարտելու մասին, մոտ ժամանակներս կարող է փոխել իր որոշումն ու վերադառնալ ազգային թիմ:

Ինչպես տեղեկացնում է «Sky Sport Italia»-ն, Բուֆոնի որոշման հարցում մեծ դեր է խաղացել Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Լուիջի Դի Բյաջոյի` Բուֆոնին գարնանը կայանալիք ընկերական խաղերին հրավիրելու ցանկությունը:


Իտալիայի հավաքականը մարտի 23-ին ընկերական հանդիպում կանցկացնի Արգենտինայի, իսկ մարտի 27-ին` Անգլիայի հետ:

Դի Բյաջոն նաև ցանկանում է, որ 40-ամյա դարպասապահը լինի հավաքականի ավագը: Սպասվում է, որ Բուֆոնը կշարունակի հանդես գալ Իտալիայի հավաքականում մինչև Եվրոպայի 2020 թվականի առաջնությունը:

2017 թվականի վերջում` Շվեդիայի հետ անցկացրած անցումային խաղում պարտվելուց հետո Բուֆոնը, հիշեցնենք, հայտարարել էր միջազգային կարիերան ավարտելու մասին:



loading...