Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել, իսկ եվրոն թանկացել է ավելի քան 2 դրամով


Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել, իսկ եվրոն թանկացել է ավելի քան 2 դրամով
Փետրվար 13 18:29 2018

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 13-ին, կազմել է 482.38 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.19 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 593.95 դրամ (աճել է 2.17 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 669.88 դրամ (աճել է 2.05 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.34 դրամ (աճել է 0.02 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 254.73 դրամ, ոսկի՝ 20,507.39 դրամ, պլատին՝ 14,966.06 դրամ։

Փետրվարի 13-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել: