ՔԱՔ-ը ոչ մի առնչություն չունի քաղաքապետարանում տեղի ունեցած ակցիայի հետ. հայտարարություն


ՔԱՔ-ը ոչ մի առնչություն չունի քաղաքապետարանում տեղի ունեցած ակցիայի հետ. հայտարարություն
Փետրվար 13 15:32 2018

«Քաղաքացիական ակտիվ քայլ» (ՔԱՔ) կուսակցությունը հայտարարում է, որ ոչ մի առընչություն չունի այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած ակցիայի և նրա հետևանքների հետ: Համապատասխան հայտարարությունը տեղադրված է ՔԱՔ-ի Facebook-ի էջում:

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներն այսօր ավագանու նիստին Նուբարաշեն համայնքի կոյուղաջրերից նմուշներ էին բերել, ինչը դժգոհություն առաջացրել ավագանու Հանրապետական խմբակցության անդամների շրջանում, և նրանք սկսեցին հրելով, ուժ գործադրելով դուրս բերել դահլիճից ԵԾ խմբակցության անդամներին։