Պհենչհան 2018․ դահուկավազքի սպրինտում Միքայել Միքայելյանը չհաղթահարեց որակավորման փուլը


Պհենչհան 2018․ դահուկավազքի սպրինտում Միքայել Միքայելյանը չհաղթահարեց որակավորման փուլը
Փետրվար 13 14:55 2018

Պհենչհանում ընթացող ձմեռային Օլիմպիական խաղերում այսօր մրցումներին միացավ նաեւ Հայաստանի թիմը:

Դահուկավազքի սպրինտում (դասական ոճ) Միքայել Միքայելյանը չկարողացավ հաղթահարել որակավորման փուլի արգելքը: 80 մարզիկներից նա գրավեց 72-րդ տեղը եւ լքեց պայքարը։ Նշենք, որ հաջորդ փուլ անցան առաջին 30 տեղը գրաված մարզիկները։

 



loading...