Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում


Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում
Փետրվար 13 14:48 2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: