ՀՀԿ-ի հետ միայն ուժով է կարելի խոսել. Փաշինյանն անդրադարձել է ավագանու սկանդալային նիստին


ՀՀԿ-ի հետ միայն ուժով է կարելի խոսել. Փաշինյանն անդրադարձել է ավագանու սկանդալային նիստին
Փետրվար 13 14:04 2018

Երեւանի ավագանու սկանդալային նիստին է անդրադարձել ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը եւ նշել, որ ՀՀԿ-ի հետ պետք է միայն ուժով խոսել:

«Երեւանի ավագանիում այսօր տեղի ունեցածը եւս մեկ ծանրակշիռ փաստարկ է բոլոր նրանց համար, ովքեր համոզված են, որ ՀՀԿ-ի հետ միայն ուժով է կարելի (եւ պետք) խոսել»,- ֆեյսբուքի իր էջին գրել է Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները Նուբարաշենից բերված կոյուղաջրերն ավագանու նիստերի դահլիճի հատակին լցնելուց հետո մի շարք ՀՀԿ-ականների կողմից հարձակման են ենթարկվել: ԵԾ-ի կանանց ապտակել են, քաշքշել:



loading...