Պհենչհան 2018․ մեդալների հաշվարկը՝ այս պահի դրությամբ․ ովքեր են առաջատարները

Պհենչհան 2018․ մեդալների հաշվարկը՝ այս պահի դրությամբ․ ովքեր են առաջատարները
Փետրվար 13 12:44 2018

Պհենչյանում շարունակում են Ձմեռային օլիմպիական մրցումները։ Ահա թե ինչպիսին է մեդալային հաշվարկը՝ այս պահի դրությամբ։

Մեդալների քանակով առաջին տեղում, ինչպես եւ նախօրեին, Գերմանիան է՝ 7 մեդալով՝ 4 ոսկե, 1 արծաթե եւ 2 բրոնզե։

Երկրորդը Նիդեռլանդներն են՝ կրկին 7 մեդալով՝ 3 ոսկե, 2 արծաթե եւ 2 բրոնզե։

Երրորդը ԱՄՆ-ն է, ամերիկացի մարզիկները առայժմ նվաճել են երեք ոսկե, մեկ արծաթե եւ երկու բրոնզե մեդալ։

Նշենք, որ այս պահին էլ կանանց հոկեյի մրցումն է ընթանում, ավելի ուշ մի շարք այլ մրցումներ կլինեն, այնպես որ պատկերը կարող է ամեն վայրկյան փոխվել։