Կրակոցներ Գավառում. 31-ամյա քաղաքացին բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց


Կրակոցներ Գավառում. 31-ամյա քաղաքացին բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Փետրվար 13 12:03 2018

SHAMSNYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 12-ին, Գավառի բժշկական կենտրոնից ստացված հաղորդման փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21։00-ին նշված կենտրոնից Ոստիկանության Գավառի բաժին հայտնել են, որ «զույգ ստորին վերջույթների և կոնքի բազմաթիվ հրազենային վիրավորումներ, աջ սրունքի զույգ ոսկրերի բաց բազմաբեկոր կոտրվածքներ, աջ ազդրի վերին երրորդականի օտար մարմին /գնդակ/» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հրազենային վնասվածքներ ստացած քաղաքացին Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչ՝ 31-ամյա Հայրապետ Հարությունյանն է։ Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ Մկրտչյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքները։ 



loading...