Քառօրյա պատերազմից հետո հեռացված բարձրաստիճան պաշտոնյային վերադարձրել են ՊՆ. «Ժողովուրդ»

Քառօրյա պատերազմից հետո հեռացված բարձրաստիճան պաշտոնյային վերադարձրել են ՊՆ.
«Ժողովուրդ»
Փետրվար 13 09:01 2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ՊՆ-ում պաշտոնանկությունների շարք սկսվեց. Սերժ Սարգսյանն այսպես փորձում էր մեղմել հանրային դժգոհությունները, քանի որ պատերազմի ժամանակ ի հայտ եկան նրանց ղեկավարած ոլորտներում բացահայտված թերությունները: Պաշտոնանկ արվածների թվում էր նաեւ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը:

Սակայն պարզվում է` նա երկար ժամանակ չմնաց գործազուրկ: Դեռ ավելին` շնորհիվ Սերժ Սարգսյանի հետ մտերիմ հարաբերությունների` նա որոշ ժամանակ անց վերադարձել է զինված ուժեր: Նրան նշանակել են «չերեւացող» պաշտոնի:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել՝ Կարապետյանը կոնկրետ ի՞նչ է աշխատում, սակայն ՊՆ-ից արդեն մի քանի օր է` համառորեն փորձում են չպատասխանել` սկզբում խնդրելով գրավոր հարցում ուղարկել, իսկ օրենքով սահմանված հնգօրյա ժամկետից հետո նշեցին, թե այդ տեղեկությունը պարզելու համար լրացուցիչ ժամանակ է հարկավոր: Ժպիտ առաջացնող պահվածք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում