Արդյոք նախատեսվո՞ւմ է Ռոբերտ Քոչարյան-Արմեն Սարգսյան հանդիպում․ «Ժամանակ»


Արդյոք նախատեսվո՞ւմ է Ռոբերտ Քոչարյան-Արմեն Սարգսյան հանդիպում․ «Ժամանակ»
Փետրվար 13 08:55 2018

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ առաջադրած նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումները խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի հետ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից «Ժամանակ»-ը հետաքրքրվել է՝ արդյոք նախատեսվո՞ւմ է Ռոբերտ Քոչարյան-Արմեն Սարգսյան հանդիպում:

«Պայմանավորվածություն չկա, բայց երկրորդ նախագահը հիմա Հայաստանում չէ: Կվերադառնա, գուցե ինչ-որ բան պարզվի»,- ասաց Վիկտոր Սողոմոնյանը: Հարցին Արմեն Սարգսյանի կողմից նման առաջարկ եղե՞լ է արդյոք, նա նշեց, որ անձամբ իր հետ ոչ ոք ոչինչ չի քննարկել: Քոչարյանը հավանաբար կվերադառնա շաբաթվա վերջին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում