Ուշագրավ մանրամասներ Արմեն Սարգսյան-«Ծառուկյան» դաշինք հանդիպումից․ «Ժամանակ»

Ուշագրավ մանրամասներ Արմեն Սարգսյան-«Ծառուկյան» դաշինք հանդիպումից․ «Ժամանակ»
Փետրվար 13 08:51 2018

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը շաբաթ օրը հանդիպել է «Ծառուկյան» դաշինք խմբակցության հետ: Հանդիպման մասնակիցների գնահատմամբ՝ Արմեն Սարգսյանն իրեն պահել է բավական ինքնավստահ՝ փորձելով ցույց տալ, որ ինքը նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում կարող է էական ազդեցություն ունենալ քաղաքական գործընթացների վրա:

Նա փորձել է պատգամավորների վրա տպավորություն գործել իր ունեցած կապերով եւ նույնիսկ ասել է, թե իրենից լավ թեկնածու չէր էլ կարող լինել: Ամենաուշագրավ երկխոսությունը տեղի է ունեցել նախագահի թեկնածուի եւ դաշինքի պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի միջեւ: Պետրոսյանը Սարգսյանին ասել է, որ Սահմանադրությամբ իր լիազորությունների շրջանակը բավական սահմանափակ է, եւ նույնիսկ ընտրությունից հետո, ամենամեծ ցանկության դեպքում, ինքը չի կարող ազդել հասարակական-քաղաքական իրադարձությունների վրա:

Թեկնածուն հակադարձել է՝ ասելով, որ Սահմանադրությամբ ինքը իրավունք ունի հետեւելու Սահմանադրության պահպան­մանը, դրան ի պատասխան՝ Պետրոսյանը հարցրել է. «Իսկ որտեղից եք հետեւելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում