Փետրվարի 13-ի աստղագուշակ

Փետրվարի 13-ի աստղագուշակ
Փետրվար 13 01:01 2018

Խոյ. Այսօր կլինի բավական անկայուն եւ փոփոխական: Էմոցիոնալ դաշտը անընդհատ վայրիվերումների մեջ կլինի: Դա կազդի նաեւ ձեր շրջապատի համար: Ծայրահեղ զգուշավորությամբ կարող եք ձեռնարկել նոր գործեր: Այսօր հիմնականում պետք է ապավինեք ձեր ուժերին եւ ինտուիցիային:

Ցուլ. Օրը որեւէ բացասական երանգ չի պարունակում ձեզ համար: Ավելի շուտ, ամեն բան շատ ավելի լավ է ընթանում, քան դուք պատկերացնում եք:Այսօր հնարավոր է անկանխատեսելիորեն տեղի ունենան իրադարձություններ, որոնք ձեր կյանքը փոխեն շրջադարձային կերպով, ընդ որում դրական կերպով: Այսօր լավ օր է շփման համար:

Երկվորյակ. Այսօր ավելի շատ կկենտրոնանաք անձնական հարցերի լուծման վրա: Մի շտապեք կիսվել ստացած տեղեկություններով: Նույնիսկ ամենից հարազատ մարդկանց համար շատ բան թող մնա գաղտնի, որքան էլ հայտնելը լինի ուրախալի: Ի դեպ չի բացառվում, որ այսօր ձեր ուրախության մեջ մի գդալ դառնություն կխառնեն: Այնպես որ պատրաստ եղեք կյանքի անակնկալներին:

Խեցգետին. Օրը կանցնիարագք եւ աննկատ: Եթե որոշ գործերի հետ կապված դեռ բավարար վստահություն չունեք, ապա կարող եք դրանք հետաձգել մի քանի օրով: Օրվա վերջում կարող եք պարզապես հանգստանալ տանը, ընտանեկան միջավայրում: Հարազատների հանդեպ էլ միփոքր ավելի ուշադիր եղեք:

Առյուծ. Օրը կլինի բարենպաստ ցանկացած տիպի գործուղման կամ ճամփորդությունների համար: Դրանք աչքի կընկնեն հարմարավետությամբ եւ անվտանգությամբ: Խանդի օբյեկտ չդառնալու համար, խուսափեղ աղմկոտ զվարճավայրերից: Բախումների առիթ մի տվեք, հատկապես հարազատների հետ շփվելիս:

Կույս. Օրը կարող է նոր եւ հետաքրքիր հեռանկարներ բացել ձեր համար, հատկապես` մասնագիտական ոլորտում: Իհարկե, դրա համար պետք է ցուցաբերել ոչ միայն ցանկություն, այլ նաեւ նախաձեռնողականություն: Որոշումներ կայացնելիս մի դանդաղեք եւ մի բաց թողեք թանկարժեք ժամանակը: Հնարավոր է հին ծանոթը կարեւոր դեր խաղա ձեր կյանքում:

Կշեռք. Զերծ մնացեք այլոց քննադատելուց կամ քննարկելուց: Ինչ որ այսօր դուք ասեք, կարճ ժամանակում ձեզ կվերադառնա ավելիով: Այսօր դուք հատկապես եռանդուն կլինեք: Կարեւոր է,որ ավելորդություններից խուսափեք, նույնիսկ սիրային հարաբերություններում:

Կարիճ. Հաջողությունը ձեզ կուղեկցի բոլոր գործերում, որոնցով դուք այսօր զբաղվում եք: Ինչ թեթեւ դժվարություններ էլ, որ առաջ գան, մի զայրացեք եւ հատկապես զայրույթը մի բարդեք անմեղ մարդկանց գլխին: Միշտ հիշեք, որ ամեն ինչ միանգամից գլուխ բերելն անհնար է:

Աղեղնավոր. Օրը աչքի չի ընկնի որեւէ առանձնահատկությամբ: Ամեն բան կընթանա իր հունով, եթե իհարկե դուք խնդիրներ չստեղծեք ձեր համար: Աշխատեցեք խուսափել վեճերից: Անձնական պլանում որեւէ փոփոխություն տեղի չի ունենա: Լավ ժամանակ է կարճատեւ ուղեւորությունների համար:

Այծեղջյուր. Այսօր նույնիսկ դուք ինքներդ ձեզանից գոհ կմնաք: Չնայած, որ աշխատավայրում կլինեք շատ ծանրաբեռնված, սակայն ամեն բան կհասցնեք ժամանակին եւ նույնիսկ եռանդ կգտնեք ձեր մեջ երեկոյան զբոսանքի գնալու համար:

Ջրհոս. Պատրաստ եղեք դժվարություններին, որոնք կարող են առաջանալ մասնագիտական գործունեության ոլորտում: Հույս մի ունեցեք, որ կկարողանաք նախապես պլանավորած որեւէ բան այսօր կյանքի կոչել: Լավ կանցնեն միայն պաշտոնատար անձնաց հետ բանակցությունները: Այդտեղ դուք կկարողանաք ձեր իրավացիությունն ապացուցել շնորհիվ ձեր համոզչական խոսքի, փաստարկների եւ պերճախոսության:

Ձկներ. Շատ խոստումներ կլսեք այսօր, որոնք կարող է ձեզ ներշնչեն: Սակայն սին հույսեր փայփայելու կարիք չկա: Ի միջի այլոց որոշ դեպքերում դուք կարող է հիասթափվեք եւ վիրավորվեք նույնիսկ: Օրը հաջող կլինի ամուր սիրո թելերով կապված Ձկների համար: