Ավստրիայում ուղեւորատար գնացքներ են բախվել

Ավստրիայում ուղեւորատար գնացքներ են բախվել
Փետրվար 12 18:18 2018

Ավստրիայի հարավ-արեւելքում Շտիրիա դաշնային հողում 2 ուղեւորատար գնացքների բախման հետեւանքով մեկ մարդ զոհվել է, 20-ը տուժել, հայտնում է Kleine Zeitung պարբերականը:

Պատահարը տեղական ժամանակով 12.25-ին տեղի է ունեցել Նիկլասդորֆ տոնավաճառային կոմունայի կայարանում: Պարբերականը հստակեցրել է, որ տուժածների շրջանում մի քանիսը թեթեւ վնասվածքներ են ստացել:

Պատահարի վայր են ժամանել փրկրարական եւ հրշեջ ծառայությունները: