22 ավտովթար երեք օրում. զոհվել է մեկ, վիրավորվել՝ 28 մարդ


22 ավտովթար երեք օրում. զոհվել է մեկ, վիրավորվել՝ 28 մարդ
Փետրվար 12 15:18 2018

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 9-ից 12-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 28 դեպքից բացահայտվել է 26-ը։

Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 7 եւ զենք-զինամթերքի առգրավման 4 դեպք։

Բացահայտվել է գողության 52, խարդախության 18, անձի առեւանգման եւ ապօրինի ծառահատման 3-ական ու դրամանենգության 1 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 3, մարմնական վնասվածք հասցելու 2, խարդախության եւ թմրամիջոցի հայտնաբերման 1-ական դեպք:

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 22 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 28-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: