Մեկ շաբաթում գրանցվել է 155 արտակարգ դեպք, այդ թվում 82 հրդեհ, 46 ավտովթար


Մեկ շաբաթում գրանցվել է 155 արտակարգ դեպք, այդ թվում 82 հրդեհ, 46 ավտովթար
Փետրվար 12 12:34 2018

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում փետրվարի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 281 դեպք, որից 155-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 103 կենցաղային կանչ, 82 հրդեհ, 46 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 4 և տուժել 60 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյուքում՝ փրկվել 1 քաղաքացի:

Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 10 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 15 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին ձյան շերտում արգելափակված 10 տրանսպորտային միջոց:

Շաբաթվա ընթացքում գրանցվել է նաև թունավորման 10 դեպք, որի հետևանքով տուժել է 14 քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները: