Փհենչհան-2018. Նորվեգիան մրցակից չուներ սկիատլոնում

Փհենչհան-2018. Նորվեգիան մրցակից չուներ սկիատլոնում
Փետրվար 11 14:15 2018

Փհենչհանի ձմեռային Օլիմպիական խաղերում Նորվեգիան միանգամից երեք մեդալ է նվաճել դահուկավազքի տղամարդկանց 15 կմ + 15 կմ սկիատլոնում:

Ոսկե մեդալ է նվաճել Սիմեն Հեգստադը, արծաթը բաժին է հասել Մարտին Յոնսրուդ Սունդբյուին, իսկ բրոնզե մեդալակիր է դարձել Հանս Կրիստեր Հոլունը:

Նշենք, որ Նորվեգիան այս պահի դրությամբ ունի 7 մեդալ՝ 1 ոսկե, 4 արծաթե, 2 բրոնզե:

Մեդալային հաշվարկում նրանք զիջում են միայն Գերմանիային, որն ունի 2 ոսկե մեդալ: