Փհենչհան-2018. Խաղարկվեց մեդալների առաջին 5 հավաքածուն


Փհենչհան-2018. Խաղարկվեց մեդալների առաջին 5 հավաքածուն
Փետրվար 10 22:21 2018

Փետրվարի 10-ին Փհենչհանում կայացող Օլիմպիական խաղերում խաղարկվեցին մեդալների առաջին 5 հավաքածուն:

Երկու ոսկե մեդալ հաջողվեց նվաճել Գերմանիային, որոնք էլ թիմային ոչ պաշտոնական տվյալներով զբաղեցնում են առաջին հորիզոնականը: Գերմանացիներից հաջողության են հասել բիաթլոնիստ Լաուրա Դալմայերը և թռչող դահուկորդ Անդրեաս Վելինգերը:

Մեկական ոսկի իրենց հաշվին ունեն Հոլանդիան, Շվեդիան և տանտերերը՝ Հարավային Կորեան:

Մեդալների ընդհանուր հաշվարկով առաջատարը Հոլանդիան (1 ոսկի, 2 արծաթ, 1 բրոնզ) և Նորվեգիան են (3 արծաթ, 1 բրոնզ):

 



loading...