Արսենալը պարտվեց Տոտենհեմին,Մխիթարյանը փոխարինվեց


Արսենալը պարտվեց Տոտենհեմին,Մխիթարյանը փոխարինվեց
Փետրվար 10 19:10 2018

Անգլիայի առաջնության 27-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվեց «Տոտենհեմին»:

Հանդիպումն անցավ տանտերերի փոքր առավելությամբ: Առաջին խաղակեսում հավասար պայքար ծավալվեց: Երկրորդ կեսի մեկնարկում Պոչետինոյի ֆուտբոլիստները կարողացան բացել խաղի հաշիվը:

49-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Հարի Քեյնը:


Այս գոլը միակն էր հանդիպման ընթացքում, որը հաղթանակ պարգևեց «խթաններին»:
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «զինագործների» կազմում խաղը սկսեց մեկնարկային րոպեներից: 29-ամյա կիսապաշտպանը խաղադաշտում անցկացրեց 64 րոպե և փոխարինվեց: Մխիթարյանն իր տեղը զիջեց Ալեքսանդր Լյակազետին:

Խաղավերջում ֆրանսիացին լավ հնարավորություն ուներ փրկելու իր թիմին, սակայն հարձակվողը լավ դիրքից չկարողացավ գրավել Լյորիսի պաշտպանած դարպասը:

Այս հաղթանակից հետո «Տոտենհեմը» 52 միավորով 3-րդն է: «Արսենալը» մնաց իր 45 միավորով և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը:

«Տոտենհեմ»-«Արսենալ»՝ 1:0

Գոլը՝ Քեյն (49)



loading...