Դիլիջանի թունելում ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի. թունելում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է


Դիլիջանի թունելում ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի. թունելում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է
Փետրվար 10 14:52 2018

Այսօր՝ փետրվարի 10-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում, դեռևս անհայտ պայմաններում, Երևան-Իջևան ավտոճանապարհի Դիլիջանի թունելի մեջ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի բնակիչ, 22-ամյա Արթուր Գաբրիելյանի կողմից վարած Ford Fiesta մակնիշի 30 ՏՏ 782 համարանիշի ավտոմեքենայում:

shamshyan.com-- փոխանցմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:  Նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, որպեսզի հրշեջները կարողանան մարել ավտոմեքենայում առաջացած կրակն ու ավտոմեքենան դուրս բերեն թունելից:  Այս պահին երթևեկությունը նշված հատվածում բացվել է և վարորդներն առանց խոչընդոտի ազատ տեղաշարժվում են: