Խոշոր վթար Փափազյան փողոցում․ ուղեւորի վիճակը ծանր է


Խոշոր վթար Փափազյան փողոցում․ ուղեւորի վիճակը ծանր է
Փետրվար 10 10:08 2018

Փետրվարի 9-ին, ժամը 23:58-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Փափազյան փողոցում գտնվող Երիցյաններ սուպերմարկետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Պարզվել է, որ բախվել են BMV X5 մակնիշի IL777WM պետհամարանիշի (վարորդ՝ Ս. Հ.) և Opel Astra G մակնիշի 35 LG 493 պետհամարանիշի (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը՝ Opel Astra G մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1987 թ. ծնված Ա. Կ.-ը հոսպիտալացվել է Արմենիա ՀԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գանահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և դադարեցրել վառելիքի արտահոսքը: