Մոուրինյուն հայտարարել է, որ ոչ մի խնդիր չունի Պոլ Պոգբայի հետ

Մոուրինյուն հայտարարել է, որ ոչ մի խնդիր չունի  Պոլ Պոգբայի հետ
Փետրվար 9 22:12 2018

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ ոչ մի խնդիր չունի ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ:

Նշենք, որ Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը «Հադերսֆիլդի» հետ ամբողջ հանդիպմանը պահեստայինների նստարանին էր:

«Պոգբան պրոֆեսիոնալ է: Երբեք նրա հետ խնդիր չեմ ունեցել:

Մամուլում անընդհատ գրում են, որ խնդիրներ ունենք, սակայն վստահեցնում եմ ձեզ՝ ամեն ինչ կարգին է»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է Sportmole-ը: