Հենրիխ Մխիթարյան. Ոչ ոքի ապացուցելու ոչինչ չունեմ

Հենրիխ Մխիթարյան. Ոչ ոքի ապացուցելու ոչինչ չունեմ
Փետրվար 9 20:54 2018

Մխիթարյանը, ով հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվել է «Արսենալ», խոսել է «Մանչեսթեր Յունայթեդում» անցկացրած ժամանակահատվածի մասին:

Հիշեցնենք, որ «կարմիր սատանաների» կազմում հանդես գալու վերջին ամիսներին 29-ամյա կիսապաշտպանը չէր ընդգրկվում թիմի հայտացուցակում:



«Չեմ ցանկանում արդարացումներ փնտրել: Չեմ ցանկանում նաև ինչ-որ մեկին մեղադրել: Իմ կյանքում նոր փուլ եմ սկսում ու ուրախ եմ, որ Լոնդոնում եմ:

Իհարկե, ուրախ կլինեմ հասնել ավելիին, քան հասել եմ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: Ոչ ոքի ապացուցելու ոչինչ չունեմ: Ես պետք է պարզապես վայելեմ և անեմ այն, ինչ իմ ուժերի սահմանում է: Դրանից հետո կտեսնեմ, թե ինչ ստացվեց»,- Մխիթարյանի խոսքն է մեջբերում «Sky Sports»-ը: