Հայ մարզիկները մասնակցեցին օլիմպիական շքերթին


Հայ մարզիկները մասնակցեցին օլիմպիական շքերթին
Փետրվար 9 17:03 2018

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում կայանում է 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Քիչ առաջ օլիմպիական շքերթին մասնակցեց հայկական պատվիրակությունը: Դրոշակակիրը դահուկորդ Միքայել Միքայելյանն էր:

Շքերթին մասնակցեցին նաեւ հայկական պատվիրակության ղեկավար Գագիկ Բոլշիկյանը, օլիմիպիականներ Կատյա Գալստյանը, Աշոտ Կարապետյանը, դահուկավազքի եւ լեռնադահուկային սպորտի Հայաստանի հավաքականների մարզիչներ Արթուր Միքայելյանն ու Սեյրան Հարությունյանը, Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը: