Արարատի մարզում բախվել են Opel-ն ու «07»-ը. կան վիրավորներ


Արարատի մարզում բախվել են Opel-ն ու «07»-ը. կան վիրավորներ
Փետրվար 9 16:52 2018

Երեկ՝ փետրվարի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Ոսկետափ-Վեդի ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում՝ Վանաշեն գյուղի վարչական տարածքում, բախվել են Արարատի մարզի Գոռավան գյուղի բնակիչ՝ 40-ամյա Քաջիկ Գրիգորյանի վարած Opel մակնիշի 34 ՕD 429 համարանիշի և Արարատի մարզի Սիսավան գյուղի բնակիչ, 66-ամյա Վոլոդյա Մաթևոսյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 09 ՏՕ 135 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով վարորդ Ք. Գրիգորյանը և Վ. Մաթևոսյանի ուղևորներ՝ 1-ամյա Վահե Թովմասովն ու 39-ամյա Արա Թովմասովը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վեդի» բժշկական կենտրոն։