Հրդեհ Տավուշի մարզի ռեստորանում. 70-ամյա քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց


Հրդեհ Տավուշի մարզի ռեստորանում. 70-ամյա քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Փետրվար 9 10:56 2018

Փետրվարի 9-ին, ժամը 01:22-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Գանձաքար գյուղում գտնվող «Մենուա» հյուրանոցառեստորանային համալիրում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Մենուա» հյուրանոցառեստորանային համալիրին հարակից կիսակառույց շինությունում (25 քմ):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը շինության ներսից, տարբեր աստիճանի այրվածքներով, դուրս է բերվել 1948 թ. ծնված Տ. Ա.-ը, ով հոսպիտալացվել է Իջևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:48-ին, մարվել՝ 02:20-ին: Ամբողջությամբ այրվել է կիսակառույց շինությունը (մեկ հարկանի):