Հայտնի է, թե ազգային որ փոքրամասնությունների ներկայացուցիչները կլինեն քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում


Հայտնի է, թե ազգային որ փոքրամասնությունների ներկայացուցիչները կլինեն քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում
Հունվար 10 11:20 2017

Հայաստանի Ազգային ժողովի 2017 թ. ապրիլի 2-ին կայանալիք հերթական ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, ընտրական օրենսդրության համաձայն, պետք ընդգրկված լինեն ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի համամասնական ցուցակներում:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է այն չորս ազգային փոքրամասնությունների ցանկը, որոնք կարող են ընդգրկված լինել ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի համամասնական ցուցակներում:

ԿԸՀ-ի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ ԱԺ-ի ապրիլի 2-ին կայանալիք հերթական ընտրություններին նախորդող վերջին մարդահամարն անցկացվել է 2011 թ.-ին: Այդ մարդահամարի տվյալների համաձայն՝ Հայաստանում առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնություններն են՝ եզդի՝ 35.308, ռուս ՝11.911, ասորի՝ 2.769, քուրդ՝ 2.162։

Նշենք, որ Ընտրական օրենսգրքի 83-րդ հոդվածի համաձայն՝  քաղաքական ուժերի կամ նախընտրական դաշինքների համապետական ընտրական ցուցակներում պետք է ընդգրկվեն Հայաստանում ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով՝ ՀՀ-ում առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող ազգային առաջին 4 փոքրամասնությունների ներկայացուցիչներ:

 

 

 

 

 



loading...