Խոշոր վթար Կապանում․ կան վիրավորներ


Խոշոր վթար Կապանում․ կան վիրավորներ
Փետրվար 8 10:19 2018

Փետրվարի 8-ին, ժամը 03:49-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Քաջարան հատվածի 6-րդ կմ-ին «Nissan Fuga» մակնիշի 35 LC 395 (վարորդ՝ 1985 թ. ծնված Գ. Պ.) պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած «Volkswagen» մակնիշի 870 LL 22 պետհամարանիշով ավտոմեքենային (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել):

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Nissan Fuga» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր՝ 1991 թ. ծնված Ռ. Ղ.-ն հոսպիտալացվել են Կապանի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: