Երևանում տեղի կունենա «Երիտասարդ ձեռներեցներ» միջազգային կոնֆերանսը


Երևանում տեղի կունենա «Երիտասարդ ձեռներեցներ» միջազգային կոնֆերանսը
Փետրվար 7 22:07 2018

Փետրվարի 17-ին Երևանում տեղի կունենա «Երիտասարդ ձեռներեցներ» միջազգային կոնֆերանսը, որին մասնակցելու համար Հայաստան կժամանեն պատվիրակություններ Վրաստանից, Իտալիայից և Իսպանիայից։

Համաժողովը կազմակերպվում է Եվրոպական Միության Էրասմուս+ ծրագրի օժանդակությամբ իրականացվող մեկամյա ծրագրի շրջանակներում, որի հիմնական նպատակն է խթանել ձեռներեցությունը թիրախային երկրների գործազուրկ երիտասարդների շրջանում` շեշտադրելով հիմնականում զբոսաշրջության ոլորտում առկա հնարավորությունները։ Ծրագրի համար թիրախային են չորս երկրներ՝ Հայաստանը և Վրաստանը, ուր զբոսաշրջությունը զարգացող ոլորտ է և Իտալիան ու Իսպանիան, որտեղ այս ոլորտը վաղուց համարվում է տնտեսության հիմնական ճյուղերից մեկը։

Համաժողովի հիմնական խնդիրն է մասնակիցներին ծանոթացնել զբոսաշրջության տեղական և համաշխարհային զարգացման հեռանկարներին, յուրաքանչյուր թիրախային երկրում այս ոլորտում առկա հնարավորություններին, երիտասարդների շրջանում ձեռներեցությունը խթանող կամ ՓՄՁ զարգացմանը ուղղված պետական քաղաքականությանը, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտում նորարարության և նոր պրոդուկտի ստեղծման հնարավորություններին։

Համաժողովին ներկա են գտնվելու ծրագրի թիրախային երկրներից ժամանած երիտասարդներ, ովքեր ցանկություն ունեն իրենց խոսքն ասելու զբոսաշրջության ոլորտում որպես ձեռներեցներ, ինչպես նաև զբոսաշրջության և դրա հարակից ոլորտում հաջողություններ գրանցած գործարարներ։

Ակնկալում ենք նաև Երևանի քաղաքապետարանի, ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի և այլ կառույցների, ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությունը:

 

Կոնտակտներ

Աննա Պլուզյան, [email protected], +374(91) 80 48 41

Վիկտորյա Այվազյան, [email protected], +374(91) 63 46 21